Թեմա 13, թեմա 14, թեմա 15

Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 13. Պայքար թագավորական իշխանության պահպանման համար․
1. Արշակ 2-րդի քաղաքականությունը
2. Պապ թագավոր /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 18-25, նաև այլ աղբյուրներ/.
Թեմա 14. Հայ ժողովրդի ազատագրական պայքարը 5-րդ դարում՝
ա/ Վարդանանց պատերազմը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 30-36, նաև այլ աղբյուրներ/․
Թեմա 15. Հայկական մշակույթը 5-9-րդ դարերում.
ա/ Մ. Մաշտոցը և Հայոց գրերի գյուտը
բ/ Ոսկեդարյան գրականություն /Պատմագրություն/-/բանավոր, էլ․ դասագիրք, էջ 66-73, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1․ Ներկայացրե՛ք Արշակ 2-րդի և Պապ թագավորի  բարեփոխումները։

Արշակ II-ը վարում էր ինքնուրույն քաղաքականություն։ Նրա համար առաջնայինը երկրի շահն էր: Անգամ, երբ Հռոմի կայսրը սպանեց նրա եղբորը, նա շարունակեց իր նույն քաղաքականությունը: Արշակ երկրորդը իր գահակալման տարիներին ավելի շատ ուշադրություն է դարձրել երկրի ներքին քաղաքականությանը։ Թագավորական իշխանության ամրապնդման և նախարարական կենտրոնախույս տրամադրությունները զսպելու նպատակով նա սկսում է Արշակավան քաղաքի կառուցումը Կոգովիտ գավառում: Արշակը թույլատրում է քաղաքում ազատորեն բնակություն հաստատել բոլոր ցանկացողներին, նույնիսկ օրինազանցներին: Այդ հանգամանքն առաջացնում է նախարարների դժգոհությունը, քանզի նրանց կալվածքներից Արշակավան էին փախչում ավանդառուներն ու պարտապանները, նրանցից դժգոհ ծառաներն ու շինականները: Թագավորից դժգոհնախարարները, օգտվելով առիթից, որ արքան մեկնել է Վրաստան, հարձակվում և ավերում են Արշակավանը: Արշակը պատժում է որոշ նախարարների:

Պապ թագավորը հայոց արքա էր 370-374 թվականներին: Այդ ժամանակ հայոց սպարապետ էր դարձել Մուշեղ Մամիկոնյանը: Նա 40 հազարանոց զորքով ջախջախում է հայկական սահմանների մոտ գտնվող պարսից զորքը: 371 թ. Ձիրավում տեղի է ունենում վճռական ճակատամարտ՝ Հայաստանի և պարսկական զորքի միջև: Հայկական զորքին էր միացել նաև հռոմեական զորքը։ Պապ թագավորը և Ներսես Ա կաթողիկոսը Նպատ լեռան վրայից էին հետևում ճակատամարտին: Ճակատամարտում հայերը հաղթում են: Պապ թագավորն ու Մուշեղ սպարապետը սկսում են հզորացնել երկիրը: Բանակը հասցնում են 100 հազարի: Ստիպում են հոգևորականների ընտանիքի անդամներին զինվորական ծառայության անցնել:  Եկեղեցիների հողատարածքները կրճատվում են:  Պապ թագավորը նաև փակել է տալիս անկելանոցներն ու աղքատանոցները և ստիպում բոլորին աշխատել և ծառայել: Սա ներքին ընդվզում էր առաջացնում: Պապի վարած քաղաքականությունից դժգոհ էին նաև եկեղեցին և հոգևորականները, քանի որ նա ստիպում էր պակասեցնել իրենց ծախսերը, հողատարածքները և այլն:


2․ Համեմատե՛ք Վարդան Մամիկոնյանի և Վասակ Սյունու դիրքորոշումները: Ու՞մ դիրքորոշումն եք պաշտպանում․հիմնավորե՛ք։
3․ Հիմնավորե՛ք, որ 4-րդ դարի վերջում կարևոր խնդիր էր մայրենի գիր ու գրականություն ունենալու հարցը /բլոգային աշխատանք/.

Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելուց հետո Աստվածաշունչն ընթերցվում էր ասորերեն և հուներեն, եկեղեցական արարողությունների ժամանակ ժողովուրդը ոչինչ չէր հասկանում, ինչի պատճառով հասկանալի դարձավ հայերեն գրերի անհրաժեշտությունը։

Թողնել մեկնաբանություն